Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:
ԱՆ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:
Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Հարակից հրապարակումներ`
- 26.05.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- Փոփոխություն «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում
- Ուղևորները շատ դեպքերում չեն ենթարկվում դիմակ կրելու պահանջներին. Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ
- Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկությունները. ԱՆ
- Որոշ դեպքերում ու ոմանց համար դիմակ կրելը պարտադիր չի լինի
- Արման Թաթոյան. Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները