5 կուսակցությունների համատեղ ջանքերով ստեղծված «Ազատ Հայրենիք» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
««Ազատ Հայրենիք» դաշինքը ստեղծվել է 5 կուսակցությունների համատեղ ջանքերով։ Մեր ցուցակը գլխավորելու է «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը, նա ԱԺ նախագահի մեր թեկնածուն է»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ լրագրողներին ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, «Ազատ Հայրենիք» դաշինքի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
Դաշինքի մեջ ընդգրկված են՝ Հայ կառուցողական կուսակցություն, Ազգային ինքնորոշում միավորում, Ազգային ժողովրդավարների դաշինք,«Հայաստանի կանաչների կուսակցություն, Հայաստանի պահպանողական կուսակցություն:
Ա. Ղուկասյանը նշեց, որ ցուցակի երկրորդ համարն ինքն է, նաև իրենց դաշինքի վարչապետի թեկնածուն է, երրորդ համարը Ազգային ինքնորոշում միավորումից Աննման Խաչատրյանը:
«Պետք է ասեմ, որ Պարույր Հայրիկյանն չի առաջադրվում, բայց իր կուսակցությունն ակտիվ դերակատարում ունի այս քաղաքական նախաձեռնության մեջ»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նա հայտնեց, որ իրենց դաշինքի որոշումն այն է, որ ոչ մի դեպքում կոալիցիա չենք կազմի ոչ «Քաղաքացիական պայմանագրի» հետ, ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ։
«Մենք գտնում ենք, որ այսօր կա հնարավորություն ունենալ արժանի ընտրություն։ Մեր քաղաքացիների զգալի մասը դեռ կողմնորոշված չէ, մեր նպատակն է մեր քաղաքացիների համար ստեղծել արժանի ընտրություն: Դրան է ուղղված մեր ջանքերը»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ իրենք հանդես են գալիս մի ծրագրով, որը, իրենց կարծիքով, ՀՀ առջև ծառացած գլխավոր խնդիրներին՝ անվտանգություն, Արցախի կարգավիճակ, տնտեսության զարգացում, տալիս է արմատական լուծում, որը դեռևս չի եղել:
«Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը փոխի իր աշխարհաքաղաքական վեկտորը անվտանգության համակագում, հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին:
Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, ջանքեր գործադրի որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ամրագրի հայերի իրավունքն Արցախում:
Մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսությունն այլևս չպետք է կախում ունենա օլիգարխներից, արտասահմանյան ներդրումները պետք է փոխեն իրադրությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան