«Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
«Հայաստանը կործանման տանող ուժերի հետ որևէ համագործակցություն հնարավոր չէ, խոսքն այսօրվա իշխանախմբի ու դրա սատելիտների մասին է»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց առաջ լրագրողներին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:
Նա նշեց, որ իրենք ընտրություններին մասնակցում են միայնակ, ցուցակում 84 հոգի են, գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդում Արա Գասպարյանն է, երրորդը՝ Տաթևիկ Հակոբյանը։
Հարցին՝ այլ ուժերի հետ կոալիցիա կկազմե՞ք, նա պատասխանեց, որ՝ կգա ժամանակը, կքննարկեն:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում ընտրություններին՝ հաշվի առնելով, որ ձեր քաղաքական ուժը քիչ հայտնի է համեմատաբար մյուս մասնակցող ուժերին, նա ասաց. «Հայտնի կդառնանք: Հաղթելու ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան