Զավեշտալի է հնչում փակ տարածքում դիմակ կրելու պահանջը,երբ այս պահին ԱԺ դահլիճում շատ քչերն են այն կրում. Անահիտ Ավանեսյան
«Հորդորում եմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ կերպով պատվաստվեն, որպեսի կարողանան առաջիկա արձակուրդներին պատրաստ լինեն այլ երկրներ մուտք գործելու համար»,- խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են ՀՀ սահմանը հատել, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ և պատվաստված են:
Նախարարի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջն այլևս չի գործելու, բայց փակ տարածքներում չպատվաստված մարդկանց համար այն կրելը պարտադիր է:
«Մի քիչ զավեշտալի է հնչում, թե արդյո՞ք պարտադիր է փակ տարածքում դիմակ կրելը, եթե ԱԺ դահլիճում այս պահին շատ քչերն են դիմակ կրում»,- նկատեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Տեղեկացնելով, որ նախորդ օրը 3000-ից ավել թեստավորման արդյունքում հայտնաբերվել է 130 վարակակիր՝ Ավանեսյանը նկատեց, որ կա համաճարագի ընդհանուր տեմպի նվազում և այս պահին նպտակահարմար են գտնում սահմանափակումը մեղմել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց