Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներգրաված են պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դասախոսներ, դիվանագետներ, քաղաքագետներ: Ընդհանուր առմամբ 85 թեկնածուից է կազմված ցուցակը: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Կարապետյանը:
Հարցին՝ կան ուժե՞ր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք, նա պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչ մի բան չի բացառվում, բայց մինչ այս պահը որևէ դաշինք չեն կազմել, մասնակում են ընտրություններին առանձին որպես «Արդար Հայաստան» կուսակցություն:
Դ. Կարապետյանն ասաց, որ իրենց շանսերը գնահատում են բարձր, մարտական, վճռական են տրամադրված:
«Մենք գիտենք, թե ինչի համար ենք մասնակցում: Այն ուժն ենք և ի զորու ենք մեր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով, պետական շահ ասվածը կարևորենք և կարողանանք ժողովորդի խնդիրներին լուծում տալ, դրա համար գտնում ենք, որ այն կուսակցություն ենք, որը տեղ ունի և պետք է հնարավորություն ունենա, որպեսզի ժողովորդի համար անի այն, ինչ ժողովուրդն ակնկալում է տեսնել իր ընտրածից»,- ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
- Այսօր մինչև ժամը 18-ը քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան