Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ պայմանով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման պայմանով։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Բայրամովն այս կարծիքը հայտնել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բայրամովի խոսքով՝ «Ղարաբաղը դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Խորհրդի նիստում ընդգծվել է՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն առանձնահատուկ նշանակություն ունի: Բացի այդ, հանդիպման մասնակիցները շեշտել են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա