«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
«Մենք հասկանում ենք, թե այս ընտրություններում ինչպիսի բարդություններ կան: Այս ընտրություններին գնում ենք պարզ ճակատով, հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսի»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, իրենք նախկինում ապացուցել են, որ կարողանում են մեկին տաս, առանց այդ ֆինանսական ռեսուրսների, ձայն գեներացնել, և որ ամենակարևորն է՝ իրենց ցուցակն ունի մարզային հավասար բաշխվածություն:
«Մեր ցուցակում չկան օլիգարխներ, կան հաջողությունների հասած մարդիկ: Ցուցակում մարդիկ, են, ովքեր օրենքի հետ կապված խնդիր չունեն: Կան ձեռնարկատերեր, մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում հաջողել են»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը:
Նա նշեց, որ այս ընտրություններն իրենց կանխատեսելիությամբ տարբերվում են նախկիններից, այս ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով և, ըստ Խաժակյանի, ասում են՝ եթե մարդիկ մերժել են ներկա ու նախկին արատավոր համակարգերը, ապա կա այլընտրանք և դա «Լուսավոր Հայաստանն» է:
Դավիթ Խաժակյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է՝ բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան, քանի որ չեն պատկերացնում համագործակցություն այն մարդու հետ, ով ձախողել է պետության կառավարումը, չի կարող այլևս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև, նաև բացառում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան:
Դավիթ Խաժակյանը հրապարակեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում ընգրկված թեկնածուների անուն-ազգանունները
1. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
2. Իրավաբանական գիտությանների թեկնածու Արտյոմ Գեղամյան
3. «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյան
4. «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորիգսյան
5. Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյան
6. Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյան
7. «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյան
8. Իրավաբան, Կանադայում նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյան
9. «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյան
10. «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյան
Հարակից հրապարակումներ`
- 5 կուսակցությունների համատեղ ջանքերով ստեղծված «Ազատ Հայրենիք» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան