Լուվրի թանգարանն իր 228 տարվա պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի
Ֆրանսիայի նախագահությունը Փարիզի Musée d’Orsay-ի ներկայիս տնօրեն Լորենս դե Կարսին նշանակել է աշխարհի ամենամեծ թանգարանի՝ Լուվրի, տնօրեն, որը նա կգլխավորի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին, France 24-ի հաղորդմամբ այսօր հայտարարել է Ելիսեյան պալատը:
54-ամյա դե Կարսը կփոխարինի Լուվրի հեռացող տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսին, որը ղեկավարում էր թանգարանը 2013 թվականից:
Այժմ նա պատրաստվում է դառնալ աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանի առաջին կին տնօրենը՝ 1793 թվականին Ֆրանսիական հեղափոխության ընթացքում թանգարանի հիմնադրվելուց ի վեր:
Նշվում է, որ Ֆրանսիայի թոփ հանրային թանգարանների տնօրեններին, որոնք ներառում են նաև Վերսալի դղյակը և Պոմպիդուի ժամանակակից արվեստի թանգարանը, ուղիղ նշանակվում են Ֆրանսիայի նախագահների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները