Այսօր մինչև ժամը 18-ը քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, հենց այսօր՝ մայիսի 26-ին մինչև ժամը 18-ը պետք է ԿԸՀ տարվեն փաստաթղթերը։
ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ցուցակների գրանցումը ԿԸՀ կողմից պետք է իրականացվի մայիսի 26-31-ը մինչև ժամը 18։00-ն։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հունիսի 10-ը ժամը 18։00-ն։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը։
Քվեաթերթիկների տպագրումը կմեկնարկի հունիսի 10-ին, կշարունակվի մեկ շաբաթ։
Քվեարկությունը կմեկնարկի հունիսի 20-ին ժամը 8։00-ին։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ու հրապարակվում մինչև հունիսի 21-ի ժամը 08։00-ն։