
ՀԱՊԿ-ն արձագանքել է կազմակերպության հասցեին հնչեցրած Փաշինյանի քննադատությանը
Նիկոլ Փաշինյանի ՝ հանրապետության խորհրդարանական ժամին հնչեցրած ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունները հաշվի են առնվել, շարունակվում են խորհրդակցությունների անցկացման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները հաշվի են առնվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում են»,-ասել է Զայնետդինովը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի օրենսդիր մարմնում, ասել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը: Բացի այդ, նա ասել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և ավելացրել է, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


