«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակը կազմված է 101 թեկնածուից
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ընթացքում լրագրողներին հայտնեց ներկայացուցիչ Արմեն Խաչատրյաը։
«Երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ համարում է Ինեսա Գաբայանը՝ մեր թիմի նոր անդամներից է։ Ցուցակն ամբողջությամբ այսօր կհրապարակենք»,- ասաց Խաչատրյանն ու նշեց, որ ցուցակը կազմված է 101 թեկնածուներից։
ՀԱԿ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ֆորմալ, որպես մեկ կուսակցություն։
«Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։
Լրագրողների հարցին է՝ հնարավոր կոալիցիա կազմելու վերաբերյալ,Խաչատրյանն ասաց, որ այս պահին նման հարց չի քննարկվել։
«Ընտրությունների արդյունքներից հետո, եթե կկանգնենք այդ հարցը քննարկելու առջև բնականաբար ՝ քննարկենք»,- ասաց քաղաքական գործիչն ու շեշտեց․
«Ընդհանրապես որևէ բան չի կարելի բացառել, այդ թվում ՝ որ մենք կազմելու ենք որակյալ մեծամասնություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
- 5 կուսակցությունների համատեղ ջանքերով ստեղծված «Ազատ Հայրենիք» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ