Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, երրորդը՝ Անի Խաչատրյանը: Ցուցակում ընդհանուր առմամբ 103 թեկնածու է ընդգրկված: Այս մասին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց առաջ լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:
Նրա խոսքով, ցուցակում խոշոր գործարարներ չկան:
Հարցին՝ «Իմ քայլի» հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, հետագա ընթացքից: Ընդհանրապես, խորհրդարանական մոդելն իր մեջ կոալիցիաներ է պարունակում: Թե «Իմ քայլի» հետ, թե ուրիշ ուժի հետ ոչինչ չեմ բացառում… Չէ բացառում եմ: Երևի «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են»:
Անի Խաչատրանը նշեց, որ իրենք, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, գնում են ընտրության հաղթանակի համար, թե ինչքան քվե կտա հասարակությունը, կերևա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
- Այսօր մինչև ժամը 18-ը քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան