ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
20 րոպե ընդմիջումից հետո սկսելով ԱԺ նիստը՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ապօրինաբար ՀՀ սահմաններից ներս գտնվող ադբեջանցիների կրակոցից նախորդ օրը զոհվել է հայ զինծառայող Գևորգ Խուրշուդյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:
Այնուհետև ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված մի շարք օրինագծեր.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցմամբ), և նախագիծը հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցումը կազմակերպելու մասին որոշումը,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին մեկ այլ օրենքի նախագիծը(երկրորդ ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ)
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կից երկրորդ (երկրորդ ընթերցմամբ)
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ)
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին մեկ ալ նախագիծ (երկրորդ ընթերցմամբ),
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթերը (երկրորդ ընթերցմամբ):
Խորհրդարանականները «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծին դեմ քվեարկեցին, որպեսզի վերադարձնեն առաջին ընթերցման փուլ: