Մակրոն. ԵՄ ներկայիս պատժամիջոցային քաղաքականությունը Մոսկվայի և Մինսկի նկատմամբ այլևս արդյունավետ չէ
ԵՄ-ն պետք է արմատապես փոխի իր մոտեցումը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, քանի որ պատժամիջոցների ներկայիս քաղաքականությունն այլևս արդյունք չի տալիս: Այս կարծիքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է նախօրեին՝ մայիսի 25-ին, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո, գրում է DW-ն։
Ֆրանսիայի պետության ղեկավարի խոսքով՝ փակուղային իրավիճակին ի պատասխան պատժամիջոցների փուլային ներդրման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ:
«Եվրամիությունը պետք է իրեն հարց տա, թե ինչպիսի ավելի արդյունավետ պատասխաններ կարող են լինել»,- այս առնչությամբ ընդգծել է Մակրոնը:
Մակրոնի տեսանկյունից, եվրոպացիներին անհրաժեշտ են «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ» Ռուսաստանի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն մինչ ԵՄ հաջորդ գագաթաժողովը, որը նախատեսված է հունիսի 24-25-ին:
Այս պահին Եվրահանձնաժողովը, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, պետք է պատրաստեն զեկույց Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբերակների վերաբերյալ՝ ԵՄ խորհրդի անունից, համաձայն ԵՄ մայիսյան գագաթնաժողովի կոմյունիկեի նախագծի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու