Իմքայլական երկու պատգամավոր չեն մասնակցի ընտրություններին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Ա. Մանուկյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ընտրություններին չմասնակցելու մասին է հայտնում նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին»,- գրել է Ն. Բաղդասարյանը՝ կրկին նշելով, որ իր որոշման մեջ քաղաքական ենթատեքստեր չկան:
Ն. Բաղդասարյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան