Մեջբերում եմ նախարարի խոսքերը, որպեսզի ուսապարկային մանուֆակտուրան չհայտարարի՝ լկտի սուտ է.Նաիրա Զոհրաբյան
«Օրեր աջաք ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Վառնազվիչն անդրադառնալով սահմանային բախումներին արձանագրում էր. «Ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի կամ վիրավորների, սա խնդիր է, որը այս պահին լուծված է»»,- այսօր խորհրդարանում պաշտպանության նախարարի խոսքերը պատգամավորներին հիշեցրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա մեջբերեց նաև նախարարի այն խոսքերը, թե պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հովիվը չմոտենա ադրբեջանցիների սահմաններին և ծեծի դեպքեր չգրանցվեն:
Ըստ Զոհրաբյանի՝ Վաղինակ Հարությունյանն իր այդ հայտարարությամբ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների դիրքերը համարել է ադրբեջանական:
«Ես բառացի մեջբերում եմ նրա խոսքերը, որպեսզի ուսապարկային մանուֆակտուրան չհայտարարի, թե լկտի սուտ է: Ստացվում է, որ ըստ նախարարի, ինչպես կասեր դասականը, ի՞նչ է եղել, որ մարդիկ իրենց համար հով լռված են և որևէ մեկին չեն խանգարում»,- նկատեց պատգամավորը և արձանագրեց, որ այդ ամենի ֆոնին նախորդ օրն ադրբեջանցիների արձակած կրակահերթից զոհվել է ՀՀ զինծառայող Գևորգ Խուրշուդյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ զոհված հայ զինծառայողն ուներ երկու անչափահաս զավակ:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, սահմանային միջադեպերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդն ունի այսպիսի իշխանություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան