Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» նախընտրական դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել»,-իր խոսքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։
«Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
«Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդը նշել է, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։
«Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու