Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պետք է այսօր մինչև ժամը 18:00-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
ԿԸՀ առաջինը ներկայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը: Կուսակցությունից Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որն է իրենց ակնկալիքն այս ընտրութուններից:
«Մեր ունեցած միակ ակնկալիքն այս ընտրություններից այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվելու է:
Թե ժողովուրդն ում միջոցով կիրացնի, արդեն իսկ իր իշխանությունն որպես կառավարող ուժ, թողնում ենք ժողովրդի ընտրությանը»,- ասաց նա:
Վ. Ալեքսանյանը նշեց, որ շուտով կհրապարակվի «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը: Ցուցակում 161 թեկնածուի անուն է նշված:
«Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, նրանք չկան ցուցակում»,- նշեց ՔՊ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ցուցակը բավականին ներառական է, ներառված են թե գործադրից, թե ԱԺ-ից:
Հարցեր հնչեցին, թե ինչո՞ւ ցուցակում չկա Տիգրան Ավինյանի, Հայկ Մարությանի անունները:
«Թեկնածու լինելն ինքնանպատակ չէ»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում գրել են տարաձայնությունների մասին՝ իր և Մարությանի, իր և Ավինյանի, Վ. Ալեքսանյանն ասաց. «Չեմ պատրաստվում դա մեկնաբանել, կրկնեմ, որ թեկնածու լինելը, ցուցակում լինելն ինքնանպատակ չէ»:
Հարցին՝ արդյո՞ք ցուցակում գործարարների առկայությունն իրենց որդեգրած սկզբունքներին դեմ չէ, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց.
«Հայաստանի Հանրապետությունում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգրավածության դեմ ամենաշատը խոսող քաղաքական ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, օրինակ, անցած ընտրություններին իր ցուցակում ևս ուներ գործարարներ: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ այն գործարարը, ով ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց և մանդատը ստանձնելուց հետո այլևս չպետք է զբաղվի գործարարությամբ: Անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո:
Բոլոր այն գործիչերը, ում մենք ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում, վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում, պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում»:
Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանն իրենց փոխվարչապետի թեկնածո՞ւն է, նա պատասխանեց. «Նման հարցերը պետք է քննարկվեն ԱԺ ընտրություններից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում՝ իր անձնական որոշմամբ. Լիլիթ Մակունց
- Իմքայլական երկու պատգամավոր չեն մասնակցի ընտրություններին
- Այսօր մինչև ժամը 18-ը քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան