Ֆրանկ Քենդալ. Թուրքիային ամբողջապես դուրս կթողնեմ F-35-երի արտադրության ծրագրից, եթե...
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղարության ղեկավարի թեկնածու Ֆրանկ Քենդալը, անդրադառնալով թեմային, նշել է, որ պաշտոնին նշանակվելու դեպքում հնարավորինս կարճ ժամանակում կդադարեցնի F-35 կործանիչների դետալների գնումը Թուրքիայից: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Քենդալը որպես նախընտրական խոստում հայտնել է, որ Թուրքիային ամբողջապես դուրս է թողնելու F-35-երի արտադրության ծրագրից:
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաkից F-35 կործանիչների ծրագիրը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան: F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։
Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա