Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ
Կորոնավիրուսային վարակի նոր տեսակ է հայտնաբերվել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի գիտնականների կողմից: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է G1 պորտալը, գրում է Tass-ը։
Անհայտ ծագման նոր տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Մոկոկա քաղաքում և լայն տարածում գտել Պորտո Ֆերեյրա քաղաքում (երկուսն էլ Սան Պաուլու նահանգում): Այն ստացել է P.4 անունը:
«Այս նոր տեսակը կապված է P.1 տարբերակի հետ, քանի որ այն ընդհանուր ծագում ունի B.1.1.28 շտամից (բրազիլական շտամ), որից հայտնաբերվել են P.1, P.2 տարբերակները և P.3-ը։ Այնտեղ, որտեղ այն այժմ հայտնաբերվել է, գերակշռում է P.1 տարբերակը և բրիտանական շտամը, բայց դրա տարածման դինամիկան մեզ շատ է անհանգստացնում», - պորտալը մեջբերում է բրազիլական վիրուսաբանների համայնքի փոխնախագահ Ժոաո Պեսոա Արաուխոյի խոսքերը:
Բրազիլիայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է անցյալ տարվա փետրվարի 26-ին: Երկիրն աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո վարակվածների թվով (գրեթե 16,2 միլիոն): Մահվան դեպքերի քանակով (ավելի քան 452 հազար) այն զիջում է միայն ԱՄՆ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան