Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տեղի կունենա դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։
Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ
- Հարոլդ Քլարկսոն. Խաչատրյանի անվան մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու երիտասարդ երաժիշտների
- Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր
- Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան