Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից վեց հայ զինծառայողների գերեվարմանն ու նրանց լուսանկարները թշնամի երկրի լրատվամիջոցների կողմից տարածելուն, գրում է.
«Գետնին հայ զինվորն է, որից ադրբեջանցին շան պես վախենում էր, իսկ հիմա գցել է գետնին, ոտք֊ձեռք կապել, գլուխը սկոչել, ոտքն էլ դրել է վրան։
Ու գիտե՞ք` սա ինչի հնարավոր դարձավ։
Որովհետև ՀՀ քաղաքացիություն ունեցող մի զանգված նախընտրեց ստորացումը, «միայն թե նախկինները չգան»։
Որովհետև հոգեվաճառ չարչու պես հանուն հնարավոր երկու կոպեկի թուրքի հետ «խաղաղ հարևանություն» պատկերացրեց։
Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց։
Հիմա էլ ադրբեջանցին հայ զինծառայողից շան պես վախենում է, բայց էն զինծառայողից, որը մի վայրկյան անգամ չի վարանի ու գլխից կխփի թուրքին` լինի դրա հրամանը թե չէ։ Իսկ էդպիսիք դեռ կան...»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին