Ամերիաբանկի աջակցությամբ մեկնարկեց DispruptHR Yerevan նախագիծը
«Փաստերը ցույց են տալիս, որ մեքենաները զուտ աշխատում են, իսկ մարդիկ ստեղծագործում են, նոր լուծումներ, ստեղծարար տարբերակներ, այլընտրանքային լուծումներ են գտնում իրենց ստեղծագործական գործունեությունում»,-Կամար Բիզնես կենտրոնում DispruptHR Yerevan շարժման մեկնարկին հայտնեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը:
Նրա խոսքով՝ աշխատակիցների մոտիվացիան,մարդկանց ոգևորությունը, անձնային աճին աջակցելը, ուղղորդելը, ճիշտ հետադարձ կապ հաստատելն այսօր դառնում են բանկի ղեկավարների առաջնային խնդիրները:
«Ամերիաբանկի ղեկավարությունն այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ մենք աջակցում և ուղղորդում ենք ղեկավար կազմին, տարբեր դասընթացներ ենք անցկացնում միջին և բարձր օղակի ղեկավարների զարգացման համար, քանի որ տարբեր հմտությունների կարիք կա»,-հայտնեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավարը:
Նրա կարծիքով Հայաստանում առաջին անգամ անցկացվող DistruptHR նախագիծը լավ հնարավորություն է խոսելու և կիսվելու առկա խնդիրներով և մարտահրավերներով, որոնց ամեն օր առնչվում են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետները
Աննա Վարդանյանցը նկատեց, որ` ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի և զարգացման նոր փուլ է ողջ ոլորտի և յուրաքանչյուր մասնագետի համար:
DispruptHR շարժումը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Կազմակերպված միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ կներկայացրեցին իրենց տեսակետներն ավելի քան 150 ունկնդիրների։ Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:
DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստել են գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։
«Մեծ պայքար ենք տարել որպեսզի այս շարժումը բերենք Հայաստան, քանի որ այն մեծ համբավ ունի աշխարհում: DisruptHR-ը ապագայի մասին է և միտում ունի զինել էներգիայով և նոր մտքերով ապագա կառավարիչներին»,-իր խոսքում շեշտեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը և կարևորումը, այդ պատճառով էլ առաջնային է համարում աշխարհում մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանի բիզնես համայնքին։
«Սա հիանալի խթանիչ գործիք է HR ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: Որպես անցյալն ու ներկան, ազգային ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները միահյուսող ընկերություն՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը մեծ կարևորություն է տալիս ազգային, մշակութային արժեքների պահպանմանը և զարգացմանը»,-իր կարծիքն հայտնեց «Արմենիա Վայն» ընկերության մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Մարիաննա Մնացականյանը:
Նրա խոսքով՝ պատմության վերհանման ու մասսայականացման կարևորությունը գիտակցելով` անհրաժեշտ է որդեգրել նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն, ոչ միայն աշխատակիցների զարգացմանն ու մոտիվացիայի բարձրացմանը, այլ նաև ներկայիս բարդ իրավիճակում կունենան ազգապահպան նշանակություն։
«Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում: DispruptHR-ը ընձեռում է մասնակիցների ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն: DispruptHR Yerevan միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդիվ կտեղեկացնենք մյուս միջոցառումների մասին:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով:
Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 13 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:
«Արմենիա Վայնն» (www.armeniawine.am) ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած սիրով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը հիմադրվել է 2008 թ.: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը: Արմենիա Վայնի տեսականին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի սորտերով: Այսօր «Արմենիա Վայնն» իրենից ներկայացնում է մի օրինակելի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը: