Փաշինյանը վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանությանը և ապավինում դրսի ուժերին․ Ա․ Թևանյան
Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանությունը և լուծարեց բանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Նիկոլ Փաշինյանը՝
1. արձանագրում է, որ իր ղեկավարած Հայաստանն այլևս չի կարողանում պաշտպանել սեփական սահմանները,
2. հայկական բանակ փաստացի գոյություն չունի,
3. մեր երկրի անվտանգության ապահովումը հանձնում է այլ պետություններին և ձեռքերը լվանում է Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման ֆունկցիայից,
4. մոռացության է տալիս գերիների հարցը (այդ թվում 6 նոր գերիների հարցը),
5. փորձում է իր «խաղաղասիրությամբ» և ինքնանվաստացմամբ հանգստացնել Ադրբեջանին ու դրա հետևում կանգնած Թուրքիային, բայց բերելու է նվաստացում և պատերազմ,
6. Արցախը հանձնելուց հետո Հայաստանը դարձնում է միջազգային խոշոր խաղացողների մրցակցության թատերաբեմ և դնում մեր երկիրն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին,
7. վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանությանը և ապավինում դրսի ուժերին,
8. բացահայտորեն վարում է հակառուսական քաղաքականություն՝ վերջնականապես փլուզելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները,
9. ընդունում է ադրբեջանական հակահայ ագրեսիվ քաղաքականությունը և հրաժարվում երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան