Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանի հետ զրույցում խոր վրդովմունք է հայտնել
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանն իր խորը վրդովմունքն ու անհանգստությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարման, ինչպես նաև հայկական զինուժի ուղղությամբ կրակոցների փաստի վերաբերյալ:
Արմեն Սարգսյանն առաջնային է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:
Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- Վահե Հովհաննիսյան. Հայկական պետությունը՝ գերության մեջ
- Արթուր Վանեցյան. Հայ զինծառայողների գերեվարումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն հետևանք է
- ՀՀ ԱԳՆ․ Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին