Ռազմական գործողությունների ժամանակ մեր կորցրած միջոցները վերականգնել ենք. ԳՇ պետի տեղակալ
«Ռազմական գործողությունների ժամանակ մեր կորցրած միջոցները վերականգնել ենք և կարող ենք անհրաժեշտ ռազմական գործողություններ իրականացնել»,- հայտնեց ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը և լրագրողներին հորդորեց հասարակությանը հասցնել, որ Զինված ուժերը երբեք հետ չեն քաշվի իրենց խնդիրները կատարելուց:
Նա նկատեց, որ քաղաքական տեսանկյունից հայ-ադրբեջանական սահմանը պետական սահման է, բայց զինվորականների համար դա շփման գիծ է։
Տեղեկացնելով, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համապատասխան հատվածները բարձրլեռնային են, կտրտված, լեռնաանտառային, առկա են մի շարք չդիտարկվող հատվածներ և միջդիրքային հատվածները կարող են կազմել 2-4 կմ՝ ԳՇ պետի տեղակալը հատնեց, որ մի դիրքից մյուսն անցնող զինվորը չի կարող մշտապես դիտարկել ողջ սահմանը։
«Մայիսի 12-ին թշնամական ուժերին հաջողվել է աննկատ հատել միջդիրքային հատվածը՝ երկու ուղղություններով»,- տեղեկացրեց Էդվարդ Ասրյանը
Նրա խոսքով, 6 ամիսների ընթացքում զինված ուժերը չէին կարող կահավորել նոր դիրքերը, որոնք ձգվում են Արաքսից մինչև Գինալ կոչվող բարձունքը, իսկ դրա համար պատասխանատու են բոլորը:
Հարակից հրապարակումներ`
- Նախանշանների դեպքում մենք միանշանակ կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին. Ասրյան
- Մեր ստորաբաժանումները հետ կքաշենք այն պայմաններում, եթե նրանք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին. Էդվարդ Ասրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին