Նախանշանների դեպքում մենք միանշանակ կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին. Ասրյան
«Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չենք կարող հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվենք և լինեն համապատասխան նախանշաններ և նախապայմաններ, որ հակառակորդն արդեն իսկ ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ, զենք և կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին, բոլորը գտնվում են նշանառման տակ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։:
Նա հայտնեց, որ ՀՀ տարածքում են գտնվում 1000-ից ոչ ավելi ադրբեջանցի զինծառայող, որով չեն կարող լուրջ գործողություններ կատարել:
Ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն, ըստ գեներալի, միշտ էլ կա, քանի որ սահմանամերձ հատվածներում Հայաստանը մեծ թվով զինվորականներ ունի:
Ասրյանը հորդորեց հասկանալ, որ ցանկացած անզգույշ քայլ կհանգեցնի մարտական գործողությունների, բայց բանակի հրամանատարությունը, այնուամենայնիվ, դիտարկում է ցանկացած սցենար։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սահմանի տարբեր ուղղություններով շրջապատված են հայ զինվորականների կողմից: Եղել են դեպքեր, երբ հայ զինծառայողները ստիպել են նրանց լքել այս կամ այն տեղամասը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին