Կառավարությունը 377 միլիոն դրամի միջեռամսյակային վերաբաշխում արեց վարկերը սուբսիդավորելու համար
«1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել էր, որ միջոցառման շահառուների թիվը կլինի շուրջ 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսված մակարդակները և աջակցության ծավալը՝ նույնպես»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ զեկուցելով 2021 թվականի պետական բյուջեում փոփոխություն կատարելու մասին երկրորդ նախագիծը:
Կառավարության քննարկած նախորդ հարցով բյուջեից գումրա էր հայցել ԿԳՄՍ նախարարությունը
Փոխնախարարը հայտնեց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին որոշման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման պահանջից:
Նրա խոսքով՝ միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում՝ 377 միլիոն դրամի չափով:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված էր 3,3 մլրդ դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ միջոցառման շահառուների թիվը 918 է, տրամադրված օժանդակության ծավալը՝ շուրջ 83 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են