ՄԱԿ․ Խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
Այսօր մամուլի բրիֆինգի ժամանակ Դյուժարիկը հայտարարել է, որ մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի զարգացումներին:
«Մենք բոլոր համապատասխան դերակատարներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն՝ խուսափելու ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը:
Մենք հասկանում ենք, որ բանակցությունները շարունակվում են:
Երկկողմ բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Տեղի ունեցածի հետ կապված հայտարարություններ են տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանին․ Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր
- Ռուսաստանը վերահաստատում է իր կոչը Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից
- Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը տարածաշրջանային բախումների նոր ճակատի վերածել․ «Պատիվ ունեմ» դաշինք
- Փաշինյանը չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը․ Վ․ Ոսկանյան
- Քաղաքացիները Փաշինյանին հարցնում են՝ հիմա ի՞նչ ես հանձնել
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա