Լուկաշենկոն հայտարարել է հոկտեմբերի 15-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողով անցկացնելու մասին
ԱՊՀ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 15-ին Մինսկում: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպմանը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը քննարկվել է վերջերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
«Մենք նախատեսում ենք, որ նախօրեին ԵԱՏՄ հանդիպում կանցկացնենք, նախագահները կհանդիպեն, կքննարկեն որոշ հարցեր, իսկ հաջորդ օրը, ինչպես պլանավորված է, մենք կհանդիպենք ԱՊՀ շրջանակներում: Ես պատրաստ եմ ձեր հետ միասին ընդունել պետությունների ղեկավարներին և այստեղ ես անձամբ լուրջ թեմաներ կներկայացնեմ քննարկումների համար»,- ասել է նախագահը:
Մայիսի 28-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ:
Նույն օրը Լուկաշենկոն Սոչիում բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտների համատեղ նախագծեր, ինչպես նաև Միութենական պետության մեջ ինտեգրման խթանման հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին