Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
«Սա այլևս աղետ է, անթույլատրելի է»,- Ազգային ժողով նիստի ժամանակ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով ՊՆ հայտարարությանը, ըստ որի մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դա տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում. «Ադրբեջանցիները մտնում են պահպանության տարածք, առևանգում, գերեվարում 6 զինվոր»:
Պատգամավորն ասաց, որ ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանում են զինվոր, ամեն օր սահմանային տուրուդմփոցներ են, հիմա էլ մտել են պահպանության տարածք ու գերեվարել հայ զինվորներ:
«Այս աղետը կանգնեցնել է պետք: Պաշտպանության նախարարության ամենօրյա ռեժիմով հայտարարությունները՝ կոչ ենք անում Ադրբեջանի զինված ուժերին գնալ, այլապես, այլապես… Այլապեսը մենք չենք տեսնում:
Այս ամենը մեկ բանի վկայությունն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, այս իշխանությունը հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է: Հետո ասում եք՝ կա ապագա: Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագայի մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բոլորի մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի. Լիլիթ Մակունց
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան