Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երեք համայնքների բնակիչների ու դաշինքի ակտիվի հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախագահ Քոչարյանը հիշեցրել է հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։
Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։
«Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասել է նախագահ Քոչարյանը։
Վահե Հակոբյանն ընդգծել է, որ հայ զնիվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը ևս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։
«Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,- եզրափակել է Հակոբյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
- Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու