Քաղաքական 14:01 27/05/2021 Տարածաշրջան

Սյունիքի գրավումը դատապարտելի է ու մերժված․ իրանական կայք

Ղարաբաղյան 44-օրյան պատերազմից դեռ հինգ ամիս չանցած, վերջերս, Բաքվի զինված ուժերը ՀՀ Սյունիքի մարզում 3.5 կմ առաջացել են ՀՀ սահմանից ներս, խախտելով այդ երկրի միջազգայնորեն ճանաչճված սահմանները: Այս քայլը հակասում է միջազգային ճանաչված օրենքներին ու իրավունքներին: Սա ոչ միայն ՄԱԿ-ին անդամակցող երկրի դեմ կատարված ոտնձգություն է, այլ նաև լուրջ ահազանգ Իրանի համար, որն ուղղակիորեն սպառնում է երկրի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:Այս մասին գրում է իրանական Pars Today կայքը։

Նշվում է, որ աշխարհի 15 երկրների հետ ունենալով ընդհանուր սահմաններ, ՌԴ-ից և Չինաստանից հետո հարևանների քանակի առումով Իրանը աշխարհում երրորդ երկիրն է:

«Իրանը Հայաստանի հետ ունի 45 կմ երկարությամբ սահման, որ մյուս երկրների համեմատությամբ ամենակարճ, բայց միևնույն ժամանակ ամենաապահով սահմանն է համարվում: Այս սահմանը հայտնի է խաղաղության ու բարեկամության սահման անունով: Սյունիքի մարզի հետ Իրանի սահմանը Հայաստանի համար միակ ճանապարհն է դեպի Պարսից Ծոց և Ասիա և միաժամանակ Իրանի համար Թուրքիայից դեպի Եվրոպա տանող ուղղության այլընտրանքն է, քանի որ Թուրքիայից Եվրոպա տանող ճանապարհը միշտ ազդված է Իրան-Թուրքիա անկայուն ու տատանումերով լի հարաբերություններից:

Հայաստանը Իրանին կապում է Վրաստանին, Սև ծովին ու Եվրոպային: Այս ռազմավարական ճանապարհի հատումը Կովկասում ուղղակիորեն կբարձրացնի Թուրքիայի աշախարհաքաղաքական դիրքն ու կշիռը և միաժամանակ Կովկասի հավասարություններում կչեզոքացվի Իրանի դերակատարությունը, որի անմիջական հետևանքը կլինի Թուրքիայից Իրանի միակողմանի կախվածությունը և թուրքերի ցանկացած պահանջի բավարարումը՝ անկանխատեսելի ապագայում:

Դեկտեմբերի 10-ին կայացած շքերթում ունեցած ելույթում, Իլհամ Ալիևը հստակորեն ասաց, որ Զանգեզուրը՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Գույչեն՝ Սևանա լիճը և ՀՀ մայրաքաղաք Երևանը բոլորն Ադրբեջանի պատմական տարածքներն են եղել: Հատկանշական է, որ Ադրբեջան կոչվող երկիրը 103 տարի առաջ նույնիսկ գոյություն չի ունեցել, որպեսզի այժմ Բաքվի կառավարությունը ցանկանա այդ հիմամբ տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին:

Այս երկիրը, վերցնելով Իրանի պատմական տարածքներից Ադրբեջան անունը, 1918թ. Իրանի Ղաջարների անարժան իշխանության ժամանակաշրջանում  իր գոյությունը հաստատեց Արան ու Շերվան պատմական տարածքներում: Այդ  ժամանակ,  իրանցիները, հատկապես մտավորականները, բողոքեցին այդ անվանակոչության դեմ:

Բաքվի ռազմական շքերթին Էրդողանի կողմից Արազ-Արազ բանաստողծության արտասանության հետ միաժամանակ, որն անշուշտ պլանավորված քայլ էր, պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի ու Բաքվի կառավարության կողմից ցեղային ու ռասայական հրահրումներն ու պրոպագանդան: Պետք է զգոն լինել, քանի որ Ղարաբաղի ու Սյունիքի բռնագրավումից հետո գուցե նրանց հաջորդ քայլը Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելը լինի՝ այդ թվում Ատրպատականին ու Թավրիզի սեփականության հարցով:

Մեդիա դաշտում այդ թվում սերիալներում՝ պատմական անձանց դերը կատարողների միջոցով Թուրքիան ակնհայտորեն իր երազանքների մասին հայտարարություններ է հնչեցնում: Վերջերս Ղարաբաղի պատերազմում զինվորական համազգեստով Խուդաաֆարին սահմանային կամուրջի մոտ Ալիևի ներկայությունը նունյպես կարող է համարվել Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված պոտենցիալ սպառնալիք:

Իրանի գազի արտահանման խողովակաշարի խափանումը և գազի ու էլեկտրաէներգիայի արտահանման կասեցման պատճառով Իրանին հասցվելիք մեծ վնասը և  Թուրքմենստանի ու Կասպիանի նավթն ու գազը Բաքվից ու Նախջևանից Թուրքիա հասցնելով Իրանի շրջանցելը Սյունիքի մարզի բռնագրավման ու Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի ընդհատման հետևանքներն են լինելու:

ԻԻՀ-ի դիվանագիտական ապարատի պատասխանատուները պետք է ուշադրություն դարձնեն սահմանների անփոփոխության և միջազգային սահմանների փոփոխությանը հատկապես Կովկասում սահմանների խախտմանը հակադրվելու մասին Իրանի մեծարգո առաջնորդի հորդորներին: Առաջին հերթին ՀՀ Սյունիքի մարզի օկուպացումը նշանակելու է սահմանային փոփոխություն և Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանների վերացում, ինչը անընդունելի ու դատապարտելի քայլ է:

Վերջերս լսեցինք Իլհամ Ալիևի չափազանց վտանգավոր հայտարարությունները, որ ակնհայտորեն խոսեց Սյունիքի օկուպացման գործընթացի մեկնարկի մասին և ասաց, որ այս նախագիծը որոշ հարևանների համար դուրեկան չէ, բայց Բաքուն քայլ առ քայլ կիրագործի այն: Այս ամենը այն դեպքում, երբ Իրանը  հիմնվելով իր ազգային շահերին Կովկասի հակամարտություններում գործում է հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհուրդներվ: ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդը շեշտել է. «Չպետք է միջազգային սահմանների նկատմամբ ոտնձգություն կարարվի և ագրեսորները իրավունքն չունեն մոտենալ մեր սահմաններին և եթե նույնիսկ մոտենան ակնասկած հակադարձելու ենք նրանց»»,-ասվում է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}