Քաղաքական 14:25 27/05/2021

Վահե Հովհաննիսյան. Հայկական պետությունը՝ գերության մեջ

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Մենք մտնում են ծայրահեղ վտանգավոր փուլ. 
Ո՞րն է վտանգը։

Կա մեծ հավանականություն, որ Ն. Փաշինյանը Ալիևին ինչ-ինչ խոստումներ է տվել։ Չի բացառվում, որ բավական կոնկրետ  խոստումներ, որոնք պիտի օգնեին իր իշխանությունը պահելուն, բայց՝ ի վնաս երկրի։

Բայց հիմա մեծ է հավանականությունը, որ  25 օրից Հայաստանում իշխանություն է փոխվելու, Փաշինյանն այլևս չի լինելու։ Այս պայմաններում Ալիևը ձգտելու է ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ այս 25 օրում ստանալ իրեն խոստացվածը։
Կամ՝ ստեղծել այնպիսի իրողություններ, որոնք հաջորդ իշխանությանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ։

Այս խնդիրն ինքնահոսի թողնել չի կարելի։ Այդպես իրավիճակի կառավարումը 100 տոկոսով կլինի Ադրբեջանի ձեռքում։

Աշխարհում ընդունված՝ իշխանության փոխանցման սկզբունքների համաձայն՝ հեռացող իշխանությունը փոխանցում է պետական կարևորագույն պրոցեսների ողջ տեղեկատվությունը նոր եկող իշխանությանը։ Հայաստանում դա պետք է արվի այս պահին՝ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և լարվածության ու  անորոշությունների ահռելի պոտենցիալը։

Ն. Փաշինյանի պարագայում նման բան ակնկալելն անիմաստ է։ Նա ունի զրոյական վստահելիություն իր հիմնական մրցակիցների մոտ։ Նրա որևէ ասածին հնարավոր չէ վստահել, նրա ցանկացած խոսքի հանդեպ միշտ լինելու է հիմնավոր կասկած։ Չես կարող մեկ վայրկյան անգամ հավատալ, որ նա իր իշխանությունից զատ ուրիշ, ավելի լուրջ նպատակ կարող է տեսնել։

Բայց այս խնդիրը լուծում է պահանջում։ Առաջ է գալիս միջնորդ ինստիտուտի գաղափարը։ Դա կամ պետք է լինի արտաքին միջնորդը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, որն իշխանության տրանսմիսիայի փուլում և դրանից առաջ կապահովի որոշակի պրոցեսներ։ Բայց կա երկու վերապահում. Ռուսաստանն ունի իր շահերը, և երկրորդ՝ արդյո՞ք Ռուսաստանը տեղյակ է բոլոր պայմանավորվածություններին։ Այս իշխանության պարագայում ամեն ինչ հնարավոր է։ Կա նաև մեկ այլ  շատ վտանգավոր պահ՝ Փաշինյանը իշխանություն պահելու մոլուցքում կարող է  կտրուկ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և պետությունը տանել նոր արկածախնդրության։
Ինչ վերաբերում է ներքին միջնորդին, ապա դա թերևս միայն նախագահն է։ Բայց այստեղ էլ ունենք խնդիր. Նախագահ Ա. Սարգսյանը նոյեմբերի 9-ից սկսած որևէ ստորագրվող, նախապատրաստվող, բանակցվող փաստաթղթից տեղյակ չի եղել։ Այդ մասին կան պաշտոնական հաղորդագրություններ։

Հարց՝ արդյո՞ք Փաշինյանը, որը միայն իր իշխանության մասին է մտածում, պատրաստ է իր պայմանավորվածությունների ողջ բեռի մասին տեղյակ պահել նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանուն պետության շահի՝ չի անի, իսկ իր անձնական շահն այդտեղ չի երևում։
Այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու մեկ ելք կա. հիմնական ֆավորիտ ուժերը և լիդերները պետք է պահանջեն գործող իշխանությունից՝ իրենց փոխանցել ստվերային բանակցությունների և շփումների ողջ ծավալը՝ ի՞նչ ես խոստացել, ի՞նչ ես քննարկել, ի՞նչ ես նախատեսել։
Պետք է գեներացնել հանրային ուժեղ ճնշում Փաշինյանի վրա՝ փոխանցելու ողջ տեղեկատվությունը։ Սա պետության հարցն է, և ոչ՝ նրա մասնավոր գաղտնիքը։

Մի անգամ իշխանություն վերցնելով՝ Փաշինյանը գնաց այդ ճանապարհով՝ չապահովել պետության շարունակականությունը, պետությունը և մեր բոլորի ճակատագիրը պատկերացնելով նոր, զրոյական կետից։ Հետևանքը՝ ծանր պատերազմ ու ողբերգական կորուստներ։
Հիմա ամեն գնով պետք է թույլ չտալ նրան՝ իշխանություն հանձնելիս նույնն անել։

Հայաստան պետությունը դարձել է Նիկոլի տված խոստումների գերին։ Ալիևն ինքը, արդեն շատ լավ ծանոթ լինելով Նիկոլին և նույնքան չվստահելով նրա խոսքին, հիմա այդ խոստումների կատարման երաշխիքներ է ստեղծում իր համար։ Մեր սահմաններին այս օրերին կատարվողն այս օրերին ամենայն հավանականությամբ հենց այդ համատեքստում է պետք նայել։
Ժամ առաջ պետք է մեծացնել ինստիտուցիոնալ և հանրային ճնշումները Փաշինյանի վրա, որպեսզի նա որոշակի շրջանակների համար բաց անի խոստացածի և պայմանավորվածությունների ողջ փաթեթը։ Նույնիսկ եթե դրա բացահայտումը կլինի իր քաղաքական կարիերայի վերջը, պետք է ստիպել դա անել։ Որովհետև դա է միակ ճանապարհը այս՝ իսկապես 25 կրիտիկական օրերի ընթացքում խուսափելու վատագույն սցենարներից, ու նաև գտնել ձևեր՝ միջնորդների միջոցով քիչ թե շատ շտկելու իրավիճակը»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}