«Հրապարակ». Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը մնացին խաղից դուրս վիճակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատված երկու սոցապնախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, պատրաստվում էին մասնակցել ԱԺ ընտրություններին, և ազատվելու պատճառը բացառապես դա էր։ Նրանք մինչև վերջին օրը հույս են ունեցել, որ կմասնակցեն, և անգամ նախօրեին դիմել էին անձնագրային բաժին՝ տեղեկանք ստանալու համար, սակայն վերջին պահին տապալվել է այդ ծրագիրը։
Մեր տեղեկություններով, նրանց հետ գնալու էր և ֆինանսական ծախսերը հոգալու էր գործարար Ռուբեն Վարդանյանը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է դրանից, և իրենց պաշտոնները թողած նախարարները մնացել են խաղից դուրս վիճակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: