«Փաստ». Ո՞վ էր Սևանում Նիկոլ Փաշինյանին պաթոսով, էնտուզիազմով ու կրքով պաշտպանող ու նախկիններին քննադատող մարդը
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց: Օրինակ՝ վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, ուր իբր պատահական քաղաքացիները Սևան քաղաքում կարծիք էին հայտնում: Մասնավորաբար, Սևանի շուկայում մի մարդ այնպիսի պաթոսով, էնտուզիազմով ու կրքով էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նախկիններին, որ կասկածի տեղիք տվեց: Մենք փորձեցինք Սևանում հարցուփորձ անել, և պարզվեց, որ այդ մարդը Աղվան Գրիգորյանն է, որը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենևին էլ պատահական անցորդ չէր, այլ Սևանի քաղաքային շուկայի տնօրենը:
Ավելին, նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի հայրն է: Սևանում մեր թղթակցին նաև ասել են, որ այս հարցման «անթերիությունը» ապահովել է հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: