Արթուր Վանեցյան. Հայ զինծառայողների գերեվարումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն հետևանք է
«Հայաստանում ստեղծված իրավիճակն աննախադեպ է ու անթույլատրելի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից Հայաստանի տարածքում հայ զինծառայողների գերեվարմանը։
Նրա խոսքով, պետք է ախտորոշել նման իրավիճակի պատճառները։
«Այսօր վեց հայ զինծառայողների գերեվարումը ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային Ժողովում արած հայտարարությունների հետ։ Նա անուղղակիրոեն մեղադրեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի համար։ Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերություններում կա ճեղք, խնդիր, օգտվեց այդ առիթից, որպեսզի այդ ճեղքն ավելի խորացնի»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն ու կապիտուլյանտ իշխանությունները ինչքան մնան երկրի ղեկին, Հայաստանն այնքան խնդիրներ է ունենալու։
«Ես մի քանի օր առաջ բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան=նոր պատերազմ, Նիկոլ Փաշինյան=նոր պարտություններ, Նիկոլ Փաշինյան=նոր զոհեր, Նիկոլ Փաշինյան=նոր գերիներ։ Ցավոք սրտի, այս բանաձևը գործում է մինչ օրս։ Նիկոլը, ցավոք սրտի, կանգ չառավ ու շարունակեց իր պետականքանդ գործունեությունը։ Հավատացած եղեք, մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր սահմաններից այն կողմ, Նիկոլին ու իր դավաճան խմբակին կանգնեցնելու ենք դատարանի, աստծո ու ժողովրդի դատաստանի առաջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Հրատապ անհրաժեշտություն է հրավիրել ԱԺ արտահերթ, ինչպես նաև ԱԽ արտահերթ նիստեր
- Լևոն Զուրաբյան. Արտահերթ ընտրությունը հատուկ օպերացիա է պետությունը փրկելու ուղղությամբ
- Մարուքյան. Պահանջում ենք ԱԽ արտահերթ նիստի հրավիրում
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին