Հայկական զբոսաշրջային պոտենցիալը՝ փարիզյան ցուցահանդեսում
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa' 2015» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Այն աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից է, որին ներկայացված են 160 երկրների ավելի քան 1200 կազմակերպություններ և շուրջ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնագետներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը, մեր երկրի զբոսաշրջային ներուժը, գրավչությունները և զբոսաշրջային արդյունքը, ինչպես նաև բազմատեսակ գովազդային նյութեր:
«Խոշորագույն այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի միջազգային հեղինակությունը, բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը, նպաստելու հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: Հաշվի առելով այն հանգամանքը, որ միջազգային այս ցուցահանդեսին այցելուների շարքում են տուրօպերատորներ, սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական ընկերությունների համար մեծ հնարավորություն կա նոր գործընկերներ ձեռք բերելու և շահավետ գործարքներ կնքելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում