ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից գերեվարված վեց զինծառայողների ազգանունները։ Նրանք բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են։ ՊՆ-ն հաստատում է, որ նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել առանց սահմանը հատելու։
Գերեվարված զինծառայողներն են.
Ա. Ն. Աբգարյանը
Ի. Ա. Սարգսյանը
Վ. Վ. Սարգսյանը
Բ. Ս. Օհանյանը
Ա. Գ. Բուդոյանը
Վ. Օ. Ռաֆայելյանը։
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին