«Արցախի երեխաներ» ցուցահանդես֊համերգը՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
Մայիսի 29-ին, ժամը 13։30-17։30-ը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «Արցախի երեխաներ» ցուցահանդես-համերգ, որի ընթացքում կցուցադրվեն արցախցի երեխաների ստեղծագործությունները։
Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ելույթ է ունենալու «Լուսէ» երգչախումբը (խմբավար՝ Էմմա Հարությունյան, դաշնակահար՝ Կատրին Հոսվեփյան)։
Արցախցի երեխաներին, 2021թ․-ի հունվարից սկսած, ընձեռնվել էր հնարավորություն մասնակցել անվճար նկարչության դասերի՝ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։
Նախագիծն իրականացվել է Artuyt-ի և ItaliaPerArtsakh նախագծի աջակցությումբ և ֆինանսավորել է Իտալիայի հայ համայնքի կողմից։
Դասընթացը վարել է նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը։