Թուրքերը գործում են «Կռիր երկաթը՝ քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով. Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը (Արամ Աշոտովիչ) իր Telegram-ալիքում գրում է.
«Շատերն ինձ հարցնում են՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ է այդպիսի խառնաշփոթ:
Նախ, քաղաքական դաշտում խաղում են երեք ուժեր: Հիմնականը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիա-Ադրբեջանը և երրորդը՝ Հայաստանը:
Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են «Կռիր երկաթը քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով: Նախագահ Ալիևը շատ լավ է հիշում Էլչիբեյի ժամանակը: Եվ նա հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ կարգի կբերի Հայաստանը, կառավարությունն ու բանակը: Ճիշտ այնպես, ինչպես Իլհամի հայրը կարգի բերեց իր իշխանությունը վերադառնալուց հետո: Ալիեւը հասկանում է Քոչարյանի ուժը: Դա նրա գլխում է դեռ պատանեկությունից:
Ռուսաստանը, ինչպես միշտ, կձգի մինչև վերջ: Առավել ևս, որ բավական շատ ադրբեջանամետ ուժեր կան, որոնցով շրջապատված է Կրեմլը և, նրանք հաստատ չեն ցանկանում Քոչարյանի վերադարձը: Կրեմլում Քոչարյանն ունի մեկ ընկեր և դաշնակից, այն Կրեմլն է՝ Պուտինը: Ալիևը հասկանում է, որ Պուտինը, իր սկզբունքների համաձայն, երբեք չի հանձնում իր ընկերներին, ուստի Իլհամը շտապում է:
Ի՞նչ է լինելու առաջիկայում: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ու նրա ժողովրդի վրա, նա վախենում է այն բացահայտումներից, որոնք կհաջորդեն իշխանության կորստից անմիջապես հետո: Հետեւաբար, Նիկոլը կգնա ամեն ինչի, տարածքների հանձնման, ամեն ինչի: Պետք չէ լսել նրա շաղակրատությունը: Նա ստում է այնպես, ինչպես շնչում է:
Հայաստանը մեկ հնարավորություն ունի՝ ամրապնդվել, դիմադրելու, ճնշումներ գործադրելու իշխանությունների ու Փաշինյանի վրա, որպեսզի նա չհամարձակվի ինչ-որ բան տալ ու ստորագրել: Եվ խաբված հայերին բացատրեք, որ ազգի ճակատագիրը կորոշվի հունիսի 20-ին: Ազգ, թե մահ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին