Փաշինյանը չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը․ Վ․ Ոսկանյան
Հաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարտվողական պարագլուխն անուղղակիորեն հրաժարվում է պաշտպանել մեր երկրի արևելյան սահմանագիծը Հայաստանի ինքնիշխան տարածքի Սոթք-Խոզնավար հատվածի ողջ երկայնքով՝ առաջարկելով մեր անվտանգությունը փաստացիորեն հանձնել խիստ անհասկանալի դիտորդական առաքելության հայեցողությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամվիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Այսինքն, ըստ էության, նա խոստովանում է, որ չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետության և դրա բնակչության անվտանգության ապահովումն արտաքին սպառնալիքներից։
Ժամանակին մեզ բոլորիս փորձ էր կատարվում համոզել, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ չնախատեսված տարածքներից հայկական զորամիավորումների՝ «բանավոր ըմբռնման» հիման վրա դուրսբերումն իրականացվել է, որովհետև դրանով իբր ապահովվելու էր մեր արևելյան սահմանագծի անվտանգությունը, մինչդեռ հիմա, ըստ էության, առաջարկվում է մեր զորքերը հետ քաշել հենց այդ սահմանագծի մի զգալի հատվածից»,- ասել է նա։