Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հայ զինծառայողների գերեվարումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն հետևանք է
- ՀՀ ԱԳՆ․ Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է. Վանեցյան