Պուտինը շնորհավորել է Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, վստահություն հայտնելով երկու երկրների ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մեջ: Այս մասին գրում է Tass-ը
«Խնդրում եմ ընդունել իմ ամենաջերմ շնորհավորանքները ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ: Ադրբեջանը ճանաչված հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ձեր երկիրը համաշխարհային ասպարեզում ունի մեծ հեղինակություն, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի շատ կարևոր հարցերի լուծման մեջ», - ասվում է շնորհավորանքի մեջ, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ «հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա»:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք շարունակելու ենք ամեն կերպ ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար», - ասել է Պուտինը, Ալիևին մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, երկրի բոլոր քաղաքացիներին` բարեկեցություն:
Ադրբեջանում մայիսի 28-ին նշվում է Հանրապետության օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան