Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Արցախի տարածքում ռազմական գործողությունների ավարտից հետո շփման գծին մոտ են հայտնվել գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի տարածքները: Հաշվի առնելով այն փաստը, որ տեղի բնակչությունը վախենում է նման տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման համար նրանցից դիմումներ է ընդունում, որոնք բավարարվում են ըստ առաջնահերթության: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախօրեին Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողներն ապահովել են Նախիջևանիկ և Սարաղբյուր բնակավայրերի մոտակայքում հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների անվտանգությունը:
«Ռուս խաղաղապահները ապահովում են Արցախի Ասկերանի և Ակնայի շրջանների շփման գծի երկայնքով հակահրդեհային պաշտպանիչ գոտի ստեղծելու աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը և հավելել. «Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ամեն տարի խոտածածկի բռնկումներ են տեղի ունենում, և հակահրդեհային գոտու առկայությունը նվազագույնի կհասցնի կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը»:
«Մենք դիմեցինք ռուս խաղաղապահներին՝ հակահրդեհային գոտի բացելու նպատակով անվտանգություն ապահովելու խնդրանքով: Եվ այսօր մենք երախտապարտ ենք ռուս խաղաղապահներին՝ այն տրամադրելու համար »,-ասել է Սարաղբյուրի գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը:
«Խաղաղ կյանքը վերականգնելու, այդ թվում `Արցախի շփման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում` դաշտերում և տնկարկներում ռուս խաղաղապահները մեծ աշխատանք են իրականացնում ականների վտանգները վերացնելու և տարածքը պայթուցիկ առարկաներից մաքրելու ուղղությամբ: 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Արցախի մարդասիրական ականազերծման ինժեներական վաշտը չպայթած զինամթերքից մաքրել են 2,121 հա տարածք և ավելի քան 650 կիլոմետր ճանապարհներ, հայտնաբերել և վնասազերծել 25,613 պայթուցիկ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին