Էրդողանը կայցելի Բաքու և Շուշի հունիսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է, որ նա կայցելի օկուպացված Շուշի քաղաք։
Այցի մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, հայտնել էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:
Ասվում է, որ Էրդողանի՝ Շուշի այցի ընթացքում, սպասվում է, որ նա կմասնակցի դպրոցի հիմնարկեքի արարողության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան