Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի․ Բարբարա Հենդրիքս
Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ դր. Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին կոնֆլիկտի առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել սահմանագծի շուրջ:
Միաժամանակ, բազմաթիվ հայ զինվորներ և քաղաքացիական անձիք շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից ուժի մեջ է մտել զինադադարը: Ես պահանջում եմ Ադրբեջանի կառավարությունից բոլոր գերիներին անմիջապես ազատ արձակել:
Հարևան երկրների միջև երկարամյա հակամարտությունը հնարավոր է հաղթահարել միայն երկու կողմերից վստահության ձևավորմանն ուղղված քայլերից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին