ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանցիները ներթափանցել են մեր երկիր. Թագուհի Թովմասյան
«Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Մարդիկ գերեվարվել են այն հատվածից, որը մերն է: Սա շատ վտանգավոր է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ցուցակում ընդգրկված Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ չգիտի, թե հետևանքները ինչ են լինելու, ակնկալում է պաշտպանության նախարարության ավելի մանրամասն պարզաբանումը ինչ հանգամանքներում են գերեվարվել հայ զինծառայողները, նմանատիպ իրավիճակներում հայկական կողմը համարժեք գործողություններ չեն իրականացնում, երբ որ կոնկրետ Գեղարքունիքի մի քանի հատվածներում թշնամին մխրճվել է հենց հայկական տարածք, ավելի առաջ եկել:
«Մենք, փաստորեն, գերի չենք վերցնում, իսկ իրենք գերի են վերցնում ու հայտարարում են, որ դիվերսանտ են: Անհամարժեքություն եմ ես նկատում»,- ասաց պատգամավորը:
Նա հայտնեց, որ քիչ առաջ անկախ պատգամավորներով քննարկում էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որին ներկա լինեն պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ու այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տան:
«Հայաստանի «Պաշտպանության մասին» օրենքով Զինված ուժերը պատասխանատու են մեր սահմանների անձեռնմելիության համար, պարտավոր են պաշտպանել մեր սահմանները: Հիմա ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ փակ, գաղտնի, անելանելի իրավիճակներ կան: Պետք է խոսենք այդ մասին, հասկանանք՝ ումից ենք ինչ աջակցություն խնդրում, ուր ենք գնում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, նա նշեց, որ իր համար միշտ եղել է մի ճշմարտություն՝ եթե դու չես ուզում ինքդ քեզ պաշտպանես, որևէ մեկը դա չի անի քո փոխարեն:
«Մենք կարող ենք դիմել ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, տարբեր կառույցների, ընդհուպ ՆԱՏՕ, բայց ինչ է դա տալու մեզ, եթե ինքներս մենք մեր պաշտպանության համար չենք իրականացնում անհրաժեշտ բոլոր քայլերը:
Ծիծաղելի է դառնում, այսիքն մենք մեզ չենք պաշտպանում, ակնկալում ենք ուրիշները գան, մեզ պաշտպանեն ու մի հատ էլ մունաթ ենք գալիս: Դա տեղին չէ»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ եթե կա թիվ մեկ թիրախ, Հայաստանի Զինված ուժերի անկազմակերպվածությունն է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է պատասխանատվության ենթարկվի այսօվա մեր սահմանների անձեռնխելիությունը խախտելու համար: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են մեր երկիր, պատասխանատվության ենթարկվի, որ պատշաճ չի իրականացրել իր աշխատանքները»:
Թ. Թովմասյանի խոսքով, ամենագլխավոր հարցը, որ ծառացած է բոլորի առջև հետևյալն է՝ դիրքը կահավորելու հրահանգ չեն տվել, ի՞նչ նպատակ է հետապնդում, որ հրահանգ չեն տվել:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Պահանջում ենք ԱԽ արտահերթ նիստի հրավիրում
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Այ սատկեք դուք՝ բոլոր պատասխանատուներդ
- ՀՀ ԱԳՆ․ Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն
- Քանի սրանք իշխանության են, ՀՀ-ն շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել. Տիգրան Աբրահամյան
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորի մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի. Լիլիթ Մակունց
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող