Թագուհի Թովմասյան. Հրատապ անհրաժեշտություն է հրավիրել ԱԺ արտահերթ, ինչպես նաև ԱԽ արտահերթ նիստեր
Գեղարքունիքից ընտրված անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների, ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ անելիք ունենք բոլորս:
Ուստի հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:
Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը»։
Հարակից հրապարակումներ`
- ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանցիները ներթափանցել են մեր երկիր. Թագուհի Թովմասյան
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին