Զարիֆ. Իրանը ողջունում է լարվածությունը թուլացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը
Իրանը ողջունում է լարվածությունը թուլացնելու և տարաձայնությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Երևան ու Բաքու կատարած այցից հետո:
«Ադրբեջանում և Հայաստանում ինտենսիվ բանակցություններ են ընթանում երկկողմ կապերի և վերջին լարվածության շուրջ: Իրանը միշտ պնդել է՝ հարգել բոլորի տարածքային ամբողջականությունը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` փոխադարձ համաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Հսկայական հնարավորություններ են՝ տարածաշրջանային համագործակցության համար»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա